ՀՀ ԱԱԾ տնօրեն
գեներալ-մայոր Արմեն Վաղարշակի Աբազյան
ՀՀ ԱԱԾ տնօրեն
Գեներալ-մայոր Արմեն Վաղարշակի Աբազյանը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 19-ին Կիրովական քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1988 թ. ավարտել է Կիրովականի թիվ 18 միջնակարգ դպրոցը:
1988-1993 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետում:
1993-1994 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում:
1999-2020 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ:
2020 թ. օգոստոս ամսին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
2020 թ. նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: